Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Նախընտրական շոու

Նախընտրական շոու
18.11.2024 | 18:35

Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկ անելով՝ Փաշինյանը անում է այն, ինչ միշտ է արել, այսինքն, իր մեղքերն ուրիշների վրա է գցում։ Չի բացառվում, որ պաշտոնանկ արված որոշ պաշտոնյաների վրա քրեական գործեր սարքվեն, որպեսզի Փաշինյանին հավատացողներն ասեն՝ Նիկոլը մեղք չունի, այդ պաշտոնյաներն օրենք էին խախտում։

Նիկոլ Փաշինյանին հարկավոր է պահպանել այն փոքրաթիվ էլեկտորատը, որ ունի։ Նա կարող է դրսի թելադրանքով արտահերթ ընտրություններ անցկացնել, որի համար, 10-15 տոկոս կազմող էլեկտորատին չկորցնելու նպատակով, թարմացնում է իր թիմը; Սակայն գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվելու, մանավանդ որ, այդ գումարելիները մեծ թվեր չեն։

Հայաստանի գլոբալ խնդիրը միայն այն չէ, որ մենք չունենք երկրի հոգսերով ապրող իշխանություն, այլև այն, որ չունենք նման ընդդիմություն։ Հայաստանն ինքնահոսով գնում է դեպի անդունդ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 7912

Մեկնաբանություններ